Հասարակություն

Ավստրիայի Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ավստրիայում Հայաստանի դեսպանության աշխատակազմը մասնակցել է Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 74-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Ծաղկեպսակներ զետեղվեցին 2009 թվականին Ավստրիայում ՀՀ դեսպանության և ՀՀ պաշտպանության նախարարության ջանքերով Մաութհաուզենի հիշատակի պատի վրա տեղադրված ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաև համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր հուշակոթողի, Խորհրդային Միության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի, ինչպես նաև Ղազախստանի և Բելառուսի զոհերի հիշատակի հուշաքարերի մոտ:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի դաշնային վարչապետ Սեբաստյան Կուրցը, Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Ավստրիայի հասարակական-քաղաքական շրջանակների, ավստրիահայ համայնքի, Ավստրիայի այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ