Ավստրիայում մինչև 10 տարեկան աղջիկներին արգելել են հիջաբ կրել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Ավստրիայի երկպալատանի խորհրդարանը պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցության աջակցությամբ, հավանություն է տվել տարրական դպրոցում կանացի գլխաշոր կրել արգելող օրինագծին:
«Արգելվում է «գաղափարական կամ կրոնական նկատառումներով թելադրված և գլուխը ծածկող հագուստ կրել»,- նշված է օրենսդիրի որոշման մեջ:
Օրենքը խախտելու դեպքում քաղաքացին կվճարի 440 եվրոյին համարժեք գումար:
Նշենք, որ 2 տարի առաջ Ավտրիայում արգելել էին նիկաբը՝ գլխաշորի այն տեսակը, որն ամբողջությամբ ծածկում երեսը: