Ավստրիայում քրեական գործ է բացվել ֆիզիկական 30 անձի դեմ: Նրանց կասկածում են Meinl Bank-ի միջոցով անօրինական ֆինանսական գործարքների համար:
Հաղորդվում է, որ կասկածյալների շարքում կան նաև ուկրաինացիներ, հայտնում է Deutche Welle-ն:
«Ավստրիական բանկը մասնագիտացած է ակտիվների կառավարման և ֆոնդային մենեջմենտի ոլորտներում: Քննությունն իրականացվում է ֆիզիկական 30 անձի նկատմամբ, նաև մեկ միավորման», – հայտարարել են դատախազությունից:
Քննությունն առայժմ չի հայտնում կասկածյալների անունները: Սակայն նշվում է, որ ֆինանսական կազմակերպության միջոցով փողեր էին լվացվում 2016 թվականից սկսած: Նաև քրեական գործում ասվում է այն մասին, որ Ավստրիայում ուկրաինական բանկերի հաշվից խոշոր գումարներ են անհետացել:
2019 թվականի փետրվարին ավանդների երաշխավորության հիմնադրամի պաշտոնյաները նշել են, որ Meinl Bank-ի հաշվեհամարներից ուկրաինական ֆինանսական կազմակերպությունների կողմից հանվել է 75 միլիոն եվրո և 385 միլիոն դոլար: