Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնեց, որ պայմանագրով նախատեսված 30 ավտոբուսից 28-ն արդեն Երևանում են, իսկ 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն մայրաքաղաք և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի։
«Սպասում ենք 2 ավտոբուսները գան, որ մաքսազերծման աշխատանքներ կատարվեն։ Ենթադրում եմ՝ 15-20 օրից բոլոր հարցերը լուծված կլինեն»,- հավելեց Հարությունյանը։