fbpx
Հասարակություն

Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում․ թարմ տվյալներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ՀՀ-ում փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է», – ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերվում է Լարսին, ապա այն դեռևս փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ