fbpx
Հասարակություն

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փետրվարի 21-ին, ժամը 15:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կցորդիչով բեռնատարը շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz Actros» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Օ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին և կողաշրջվել։

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ