fbpx
Կառավարություն

Կառավարությունը 21 շտապօգնության մեքենա տրամադրեց մարզային ԲԿ-ներին

Այսօր` սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած կառավարության նիստում, որոշում կայացվեց ՀՀ 202-ի պետբյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության կահավորված, թթվածնի կենտրոնացված համակարգով և ավտոմատ պատգարակով համալրված ավտոմեքենաները, նաև շտապօգնության ավտոմեքենաների օժանդակ բժշկական սարքավորումները և պարագաները նվիրաբերել մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ նրանց ծառայությունների բարելավման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շտապ օգնության ծառայությունը այն օպերատիվ և մոբիլ ծառայությունն է, որի զարգացման և հագեցվածության մակարդակը, բժշկական անձնակազմի պատրաստվածությունը, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխումը անմիջական կապ ունի ծառայությանը դիմող պացիենտների կյանքին վտանգ սպառնացող հիվանդության բարեհաջող ելքի հետ։

Նշվածի ենթատեքստում մեծապես կարևորվում է նաև շտապ օգնության արագ տեղ հասնելու հանգամանքը։ Նշված նպատակով Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք են բերվող թվով 21 «ՈՒԱԶ» տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենաներ, որոնք նաև հագեցվել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում ձեռք բերված շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։

Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ