fbpx
Հասարակություն
20:30 30/06/2019

Ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին

Ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին

Հունիսի 29-ին, ժամը 22:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղուց դեպի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ` կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, Դավթաշեն–Աշտարակ և Եղվարդի խճուղի խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ.Գ., ծնված՝ 1979 թ.) բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ.Գ.-ն (ծնված 1973 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Դ.Գ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ