fbpx
Աշխարհ
04:00 09/02/2020

Ավտոմեքենան, որը մեկ անգամ տեղափոխել է Գագարինին, կվաճառվի Մոսկվայի աճուրդում

Ավտոմեքենան, որով տեղափոխել են առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին, կվաճառեն Մոսկվայում կայանալիք աճուրդում։ Խոսքը ЗИЛ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը գնացել է Կրեմլ, երբ վերադարձել է առաջին տիեզերական թռիչքից։ Այս մասին հաղորդում է Звезда հեռուստաալիքը։

Зил-111В-ը հազվագյուտ մոդել է. թողարկվել է ընդամենը 12-ը։ Դրանցից մեկը խորհրդային ղեկավարությունը նվիրել է Ֆիդել Կաստրոյին։ Իսկ Յուրի Գագարինը այդ մեքենան ընդամենը մեկ անգամ է նստել, և դա եղել է 1961թ․ ապրիլի 14-ին։

Այդ ժամանակվանից կաբրիոլետը չեն ներկել, ու նույնիսկ անվադողերը չեն փոխել։ Ընդ որում, ավելի քան կես դարի ընթացքում վազքը կազմել է ընդամենը 35 000 կմ։ Բոլոր այս տարիներին ավտոմեքենան կանգնած է եղել Հայաստանի հատուկ նշանակության ավտոկայանատեղիում։ Այն այստեղ են բերել Իրանի շահի հետ հանդիպման համար։

Աճուրդը կկայանա փետրվարի 15-ին, իսկ մինչ այդ ավտոմեքենան այլ կոլեկցիոն լոտերի հետ կցուցադրվի մոսկովյան «Հին ժամանակներ» ավտոսրահում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ