Հասարակություն
22:51 03/03/2019

Ավտոմեքենան ընկել է Տանձուտ գետը. կան տուժածներ

Մարտի 3-ին` ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լոռվա խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքնան (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել Տանձուտ գետը:

Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ