fbpx
Հասարակություն

Ավտովթար Էրեբունի փողոցում. կա տուժած

Փետրվարի 13-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Բ. Վ., ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1975 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները վարորդին (Բ. Վ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ