fbpx
Հասարակություն

Ավտովթար Գարեգին Նժդեհ – Մանթաշյան խաչմերուկ․ կան տուժածներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 00:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1995 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մանվել Դ., ծնված 1996 թ.), «Mercedes E190» (վարորդ՝ Կնյազ Ս., ծնված 1989 թ.), «BMW» (վարորդ՝ Էդուարդ Ս., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները և շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Արփիկ Խ.-ն (ծնված 1961 թ.) հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Շտապօգնության աշխատակիցները «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ