Հասարակություն

Ավտովթար Գորիս-Երևան ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «Scania» (վարորդ՝ Էդվարդ Ղ., ծնված 1960 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Գոռ Ս., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Վիրաբ Ե.-ն (ծնված 1983 թ.), հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ