fbpx
Հասարակություն

Ավտովթար Փարաքար-Արգավանդ ճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 23։43-ին ահազանգ է ստացվել, որ Փարաքար-Արգավանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1995 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Արմեն Ե․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Անդրանիկ Հ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ