fbpx
Հասարակություն
13:20 19/11/2019

Ավտովթար Վարդենիս-Ակունք ճանապարհին․ ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արա Մ.-ն (ծնված 1983 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ