fbpx
Հասարակություն

Ավտովթար Զորավար Անդրանիկի փողոցում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» (վարորդ՝ Արմեն Խ. ծնված 1971թ.) և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E 350» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Mercedes S 320» (վարորդ՝ Ալբերտ Ս. ծնված 1982թ.) և «Opel Zafira» (վարորդ՝ Ստեփան Պ. ծնված 1984թ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Mercedes E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, հոսանքազրկել են «Mercedes E 350» և «Mercedes S 320» մակնիշների ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ