Երաժիշտ և երգերի հեղինակ ԼաՇոն Դենիելսը զոհվել է ավտովթարից: Այդ մասին նրա կինը՝ Էյփրիլը, հայտնել է Instagram-ում:
Վթարը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում: Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ չեն բացահայտվում: ԼաՇոն Դենիելսը 41 տարեկան էր: Նա հանդես է եկել որպես երգերի հեղինակ ու համահեղինակ, որոնք կատարել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Մայքլ Ջեքսոնը, Ուիթնի Հյուսթոնը, Բեյոնսեն և Լեդի Գագան:
Դենիելսը նաև համագործակցել է Destiny՚s Child խմբի հետ, մասնավորապես, Դենիելսը խմբի Say My Name հիթի հեղինակն է, որի համար 2001 թվականին ստացել է Գրեմմի երաժշտական մրցանակ:
