Քաղաքականություն

ԱԽ քարտուղարի հայտարարությունը որոշ հարցերի պատասխաններ է տալիս․ Նարեկ Այվազյան

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հետաքրքրաշարժ էր ԱԽ քարտուղարի հայտարարությունը հեղաշրջման փորձի ու կանխման վերաբերյալ, որը որոշ հարցեր է առաջացնում, նաև որոշ հարցերի պատասխաններ տալիս, որոնք փորձեմ ներկայացնել:

Հարցեր

Ովքե՞ր են եղել պետական հանցագործության մեջ կասկածվողներն ու մեղադրվողները:

Ե՞րբ է տեղի ունեցել հեղաշրջման փորձը կամ փորձերը(քանի անգամ):

Արդյո՞ք իրավաչափ է եղել հեղաշրջման փորձի մեղադրանքով արված պաշտոնանկությունը/ները:

Ի՞նչու Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մինչև հիմա չունեն պետեր, ինչու՞ որոշ տարածքներում չկան միլպետեր և այլն:

Ինչու՞ է դրա/դրանց մասին նոր խոսվում:

Պատասխաններ

Նախկին հանցագործներին (չշփոթել պետության հետ) ծառայող պաշտոնյաների հետ աշխատելու հետևանքը կարող է բերել հեղաշրջման:

Գործ Չ՛բռնել այն մարդկանց և ուժերի հետ, որ մշտապես պայքարել են հանուն քաղաքացու ու պետության, կարող է բերել հեղաշրջման:

Ծառայությունները, եթե չունեն սցենարներ, որոնք ամբողջապես կբացահայտեին և իրավական կարգավիճակ կտային այդ գործընթացներին, նշանակում է թերացել/անգործության են մատնված կամ տվյալ փորձերի մեջ են թաթախված:

Հայտարարությունը տագնապի նշան է: Պատճառը կամ նոր ձերբակալություններն են կամ վախը՝ այլ փորձերը կանխելու մտադրությամբ:

Հ.Գ. Մի բան է հարկավոր ունենալ՝ հուսալի կադրեր: Եթե մեր ժողովրդի ու երիտասարդների մեջ չեք գտնում, ապա հեղաշրջման վախերը իրականություն կդառնան բնական ընտրության հետևանքով»:

Հետաքրքրաշարժ էր ԱԱԽ քարտուղարի հայտարարությունը հեղաշրջման փորձի ու կանխման վերաբերյալ, որը որոշ հարցեր է առաջացնում,…

Geplaatst door Narek Ayvazyan op Donderdag 23 januari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ