ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամեր առաջ Ախալքալաքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր:
Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ զենք է պարզել կանանցից մեկի գլխին:
Այս զազրելի միջադեպին պետք է անհապաղ տալ իրավական գնահատական և իրենց լիազորությունների սահմանները ակնհայտ անցած ոստիկանները պետք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Հ.Գ. Միջադեպի մասին տեսանյութերը՝ ներքևի մեկնաբանություններում»:
https://www.facebook.com/armen.avetisyan.33/posts/2745511745523584