Հունիսի 11-ին Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են «Աղբահանության մասին» օրենքի փոփոխությունները: Մասնավորեապես, փոփոխություն է առաջարկվել հոդված 14-ում, որը նախատեսում է ոչ բնակելի տարածքներում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և շինություններում աղբահանության վճարը սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի:
Սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում, երբ իրավաաբանական անձը համաձայն չէ մետր քառակուսիներով հաշվարկի մեխանիզմին, կարող է եռօրյա ժամկետում անհամաձայնության մասին գրառում ներկայացնել համապատասխան համայնքի ղեկավարին: