fbpx
Գիտություն

Աղբահավաք ռոբոտի միջոցով մթնոլորտը մտադիր ենք մաքրել աղբից․ Եվրոպական տիեզերական գործակալություն

Եվրոպական տիեզերական գործակալությունը մտադիր է աղբահավաք ռոբոտի միջոցով մաքրել մթնոլորտը տիեզերական աղբից։ Այս մասին գրում է Space.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Երկրի ցածր ուղեծրում՝ 2000 կմ բարձրության վրա, ավելի քան 3000 չաշխատող արբանյակ է կուտակվել, ինչպես նաև ավելի փոքր չափերով աղբի տասնյակ միլիոնավոր բեկորներ:

Դրանցից յուրաքանչյուրը շարժվում է ժամում մի քանի տասնյակ հազար կիլոմետր արագությամբ, և երբեմն տիեզերական աղբի մասնիկները բախվում են իրար: Չի բացառվում, որ այդ մասնիկները կարող են լուրջ վնաս հասցնել գործող արբանյակներին և տիեզերանավերին:

Սա իրական խնդիր է, որը լուծելու համար ԵՏԳ-ն կարձակի փորձարարական ռոբոտ, որը մթնոլորտից կհեռացնի աղբը: Իհարկե, այն միայնակ չի կարող լուծել խնդիրը, սակայն մասնագետները լիահույս են, որ ապագայում այսպիսի շատ ռոբոտներ կգործարկվեն, և գործընթացն առավել արդյունավետ կդառնա:

ClearSpace-1 ռոբոտը կարձակվի 2025թ.: Դրա առաջին թիրախը կլինի Vespa արբանյակը, որը Երկրի մակերևույթից գտնվում է 800 կմ բարձրության վրա և կշռում է 100 կգ:

Առաքելության արժեքը կկազմի 133 մլն դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ