Հասարակություն
20:20 26/03/2020

Աղետալի պիկեր չունենալը մեր բոլորի պարտքն է․Արսեն Թորոսյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողի այն հարցին, թե  արդյոք կա՞ կանխատեսում, թե ՀՀ–ում կորոնավիրուսը, երբ կհասնի իր պիկին,  երբ կսկսի թուլանալ, պատասխանել է․

«Եղանակը մի քիչ «քաշում» է, ուշ է տաքանում. մի քիչ, որ շուտ տաքանար, լավ կլիներ, որովհետև ազատ, տաք միջավայրում վիրուսը երկար չի դիմանում»։

Թորոսյանի խոսքով՝ փորձելու են այնպես անել, որպեսզի պիկ չունենանք. «Եթե մեծ պիկեր ունեցանք, որն որ օրինակ՝ Իտալիայում կամ Իրանում, դրանք աղետալի պիկեր են լինելու երկրի համար, թե առողջապահական, թե հումանիտար առումով և մեր բոլորի պարտքն է այդ պիկը թույլ չտալը։ Դա ինչ որ մեկի պատասխանատվության ոլորտը չէ, դա  մեր ամբողջ երկրի՝ քաղաքացիների, պետության, կառավարության և բոլոր քաղաքացիների պատասխանատվության շրջանակում է, որ մենք պիկ չունենանք, իսկ ունենալու դեպքում ունենանք շատ փոքր պիկ, որը կլինի տանելի մեր բոլորի համար»։

Տեսանյութը՝ news.am-ից։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ