fbpx
Առողջապահություն

Որո՞նք են աղի չարաշահման հետևանքները

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը հայտնել է, որ աղի չարաշահումը զգալի բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։

Մասնագետի խոսքով՝ առողջ մարդն օրվա ընթացքում կարող է օգտագործել միայն մի քանի գրամ աղ։ Կանոնավոր սննդին աղ ավելացնելու կամ նատրիումի բարձր պարունակությամբ մթերք օգտագործելու դեպքում կարող է բարձրանալ այնպիսի վտանգավոր ախտաբանությունների հավանականությունը, ինչպիսին են զարկերակային գերճնշումը, սրտի հիվանդություններն ու միզազատական համակարգի հիվանդությունները։

«Աղը կարող է բարձրացնել սթրեսի մակարդակը, քանի որ այն բարձրացնում է զարկերակային ճնշումը: Այն առաջացնում է անոթների պատերի այտուց և մեծացնում է զգայունությունը անոթները նեղացնող իմպուլսների նկատմամբ: Արդյունքում մարդն ավելի զգայուն է դառնում սթրեսի նկատմամբ։ Օրինակ՝ ինչ-որ բան է պատահում, և մարդու մոտ նկատվում է քունքերի բաբախուն ցավ, գլխացավ ու սիրտի զարկերի արագացում, ինչը նրան ավելի է վախեցնում»,- նշել է բժիշկը:

Ինչպես հավելել է Գինզբուրգը, աղը կարող է օգտակար լինել մշտապես ցածր զարկերակային ճնշման ու մակերիկամների քրոնիկ անբավարարության դեպքում, սակայն առողջ մարդկանց, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում առհասարակ հրաժարվել ավելորդ աղից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ