fbpx
Աշխարհ

Աղոթե՛ք նրա համար․ Թրամփը հեգնել է Նենսի Փելոսիին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե ինքը, այլ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին է հունից դուրս եկել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որն ավարտվել է կոնֆլիկտով:

«Նյարդային Նենսիի անհավասարակշիռ արարքը»,-գրել է Թրամփը Twitter-ում:

Նա կցել է լուսանկար, որտեղ Փելոսին կանգնած է սեղանի շուրջը և մատնացույց է անում հակառակ կողմը, որտեղ նստած է Թրամփը: Փելոսին պատասխանել է առանց բառերի՝ այդ լուսանկարը գլխավորը դարձնելով Twitter-ի իր էջում: Դրանից հետո Թրամփը Twitter-ում շարունակել է ծաղրել Փելոսիին:

«Նենսիին շտապ օգնություն է անհրաժեշտ: Կա՛մ նրա մոտ ուղեղի հետ կապված ինչ-որ բան կարգին չէ, կա՛մ նա ուղղակի չի սիրում մեր հիանալի երկիրը: Նա միանգամայն դուրս է եկել հունից Սպիտակ տանը: Շատ տխուր էր դրան նայելը: Աղոթե՛ք նրա համար, նա շատ հիվանդ մարդ է»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:

Ավելի վաղ դեմոկրատները լքել են Թրամփի հետ հանդիպումը, որտեղ պետք է քննարկվեր Սիրիայի իրադրությունը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 16-ին ընդունել է բանաձև՝ դատապարտելով ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս բերելու Թրամփի որոշումը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 354 կոնգրեսական, դեմ՝ 60-ը, ևս չորսը ձեռնպահ են մնացել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ