fbpx
Քաղաքականություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը աշխատանքից դուրս է եկել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր աշխատանքից դուրս գալու մասին Facebook-ի իր էջում գրել է՝

«Հարգելի քաղաքացիներ

Սեփական դիմումի համաձայն թողնում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:
Կարծում եմ այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները ոլորտը ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղղու իրավացիության:

Այս ամբողջ ընթացքում աշխատել եմ առավելագույնս նվիրված, առավելագույնս ազնիվ, առավելագույնս պատասխանատու և հնարավորինս արդյունավետ:

Շնորհակալ եմ բոլորին ով վստահեց:

Առողջ եղեք, ապագայի մասին կխոսեմ մոտ ապագայում»:

https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/2886253808148143

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ