Ժամանց

«Ախթամարի» լեգենդը՝ թուրքական ռոք խմբի մատուցմամբ

Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է: «Manga» խումբը իր թողարկած վերջին ալբումի  «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում ներկայացրել է «Ախթամարի» լեգենդը  թուրքական տարբերակով:

Տեսահոլովակում պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի  մասին, ով  իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ  Վանա լճի՝ Աղթամար կղզու, գլխավոր քահանայի աղջկա` Թամարայի  հանդեպ ունեցած սիրո պատճառով: Դրանից հետո քահանայի աղջիկը՝ Թամարը, նույնպես իրեն նետում է լճի կատաղի ալիքների մեջ:

Տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է:

Նշենք նաև, որ թուրքական ալտերնատիվ ռոք խումբը Եվրոպայում  բազմաթիվ երգի փառատոների դափնեկիր է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ