Աղի չարաշահման դեպքում սրտամկանի ու անոթների վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը մեծանում է, մարդու մոտ կարող է նկատվել մշտական հոգնածություն ու քաշի ավելացում։ Այս մասին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Այն նպաստում է արյան թանձրացմանը, խանգարում է սրտամկանի ու գլխուղեղի սնուցումը, նպաստում է հոգնածության ու թուլության զգացման առաջացմանը։
Ըստ մասնագետի՝ աղի չարաշահման դեպքում հեղուկն օրգանիզմում կուտակվում է, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման, ինչպես նաև ավելցուկը դառնում է այտուցվածության պատճառ, ինչի հետևանքով էլ քաշն ավելանում է։