fbpx
Առողջապահություն

Ախտանշան, որը կարող է վկայել օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին

Լիբիդոյի անկումը կարող է վկայել սխալ սննդակարգի և դրանում անհրաժեշտ քանակությամբ վիտամին D-ի բացակայության մասին։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է ամերիկացի սննդաբան Ջես Հիլարդը։

Բժշկի խոսքով՝ սեռական ցանկության նվազումը կարող է վիտամին D-ի պակասի մասին հուշող ախտանշան լինել, իսկ այս տարրի հիմնական գործառույթը բարակ աղիներում կալցիումի ու ֆոսֆորի կլանումն ապահովելն է։ Բացի այդ, վիտամին D-ն նաև ամրապնդում է իմունային համակարգը և օգնում նվազեցնել որոշ հիվանդությունների, այդ թվում՝ ցրված սկլերոզի և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Վիտամին D-ի պակասը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց համար կարևոր հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության վրա։ Այս տարրի պակասի մասին վկայող անտարբերությունը, վատ տրամադրությունը և էներգիայի կորուստը նույնպես կարող են հանգեցնել կանանց լիբիդոյի անկման: Բացի այդ, այս սննդային բաղադրիչի անբավարարության մասին վկայող այլ ախտանշանների թվին են դասվում գլխի, մկանների, ոսկորների և հոդերի հատվածի ցավը, ինչպես նաև ձեռքերում և ոտքերում ծակծկոցի զգացողությունը։

Ինչպես նշել է Հիլարդը, վիտամին D-ի պակասը կարող է լրացվել հավելումների միջոցով կամ սննդակարգում որոշ փոփոխությունների օգնությամբ։ Մասնավորապես, խորհուրդ է տրվում հագեցնել սննդակարգը սկումբրիայով, սարդինայով, հավկիթով և սնկերիով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ