fbpx
Իրավական

Աղվան Վարդանյանը դատարանի դիմաց է՝ աջակցելու Քոչարյանին

Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, որը դատարանի դիմաց էր՝ աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հարցին` արդյոք Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի, Վարդանյանն ասաց.

«Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց իբրև քաղաքացի՝ դուք եք որոշում՝ որ պահին, որտեղ լինեք»:

Դիտարկմանն էլ, թե ինչու է դրսում և դատարանի դահլիճ չի մտնում, այնտեղ դատական նիստին հետևելու համար, Աղվան Վարդանյանն ասաց.

«Ոստիկանությունն ասաց, որ ազատ տեղ չկա, որ հետագայում լինի, տեսնեք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Զուգահեռ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի դիմաց, որտեղ ցուցարարները բաժանվել են երկու խմբի՝ ընդդեմ և հանուն Քոչարյանի պաշտպանության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ