«Այաքս»-ի դարպասապահ Անդրե Օնանան համաձայնություն է հայտնել տեղափոխվել «Չելսի» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 34 միլիոն եվրո: 23-ամյա դարպասապահը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Նշենք, որ անգլիական ակումբը դժգոհ է թիմի ներկայիս դարպասապահ Կեպա Արիսաբալագայից:
Նրանց հավակնորդների մեջ էր նաև «Բարնլի»-ի դարպասապահ Նիկ Պոուպը: