fbpx
Սպորտ

Այաքսի դարպասապահը՝ Միլանի ուշադրության կենտրոնում

«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է տեղափոխվել իտալական «Միլան»։

Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Նշվում է, որ միլանյան ակումբը սկսելու է նոր դարպասապահ փնտրել՝ Ջանլուիջի Դոնարումայի հեռանալու դեպքում, իսկ այդ պարագայում հավանական է, որ ընտրությունը կկանգնի հենց Օնանայի վրա։

Ըստ աղբյուրի՝ Օնանան անձամբ դեմ չէ հեռանալ հոլանդական ակումբից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ