Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Հայաստանում են Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար, այցելել են Եռաբլուր։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին և լուսանկարներ հրապարակել։
«Երեկ իմ խորհրդարանական գործընկերների հետ մեծ հուզմունքով կարողացա այցելել Երևանում «Եռաբլուր» ռազմական գերեզմանատուն:
Կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև, գիտակցեցի զոհված զինվորների թիվն ու նրանց երիտասարդ լինելը, որոնք ընկան Արցախում վերջին բախման ընթացքում:
Ուզում եմ ամբողջ հայ ժողովրդին, նրանց ընտանիքներին և սիրելիներին հայտնել իմ ողջ աջակցությունը: Ես երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունն ու տառապանքները և երբեք չեմ դադարի պահպանել իմ նվիրվածությունը հայկական հարցին»,-գրել է Պուպոնին:
C’est avec une grande émotion qu’hier j’ai pu visiter le cimetière militaire d’Erablur à #Erevan en compagnie de mes collègues parlementaires @bretonxavier @guyteissier @valerieboyer13 et @MDeprezAudebert. pic.twitter.com/HE2SktVYbo
— François Pupponi (@fpupponi) April 29, 2021