fbpx
Քաղաքականություն
10:55 29/10/2019

Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են. Նիկոլ Փաշինյան

Փաստաթղթի գլխավոր նպատակն այն է, որ մեր ոչ մի գործընկեր այդ լաբորատորիաների հետ կապված մտավախություն չունենա։ Այս մասին Коммерсантъ թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անցյալ տարի ձեզ հետ մեր զրույցից հետո իմ անձնական հանձնարարությամբ թույլատրվել է ռուս մասնագետների մուտքն այդ օբյեկտներ, որպեսզի համոզվեն, որ դրանք Ռուսաստանի համար որևէ սպառնալիք չեն ներկայացնում»,-ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք ընդհանրապես որևէ ռազմական նպատակ չունեն, դրանք կենսալաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են միայն բուժական նպատակներով։

«Կարծում եմ՝ մեր ռուսաստանցի գործընկերները համոզվեցին դրանում։ Այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են․ դա շատ կարևոր է։ Նշեմ նաև, որ այդ լաբորատորիաներն արժեքավոր և կարևոր են Հայաստանի համար։

Մենք շնորհակալ ենք նաև մեր ամերիկյան գործընկերներին, որ նրանք աջակցեցին Հայաստանին, ֆինանսավորեցին այդ ժամանակակից լաբորատորիաները, որոնց աշխատանքը ուղղված է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովմանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հավելել է, որ իրենք աշխատում են հուշագրի տեքստի վրա։

«Այդ փաստաթղթի գլխավոր նպատակը բոլոր կողմերի շահերի պահպանումն է, որ ոչ ոք, մեր ոչ մի գործընկեր այդ լաբորատորիաների հետ կապված մտավախություն չունենա»,-ասել է Փաշինյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ