Գիտություն
18:21 21/04/2020

Այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար․ Մնացականյանի պատասխանը Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մամուլի ասուլիսի ժամանակ Անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը ու խոսել է բանակցություններում հայկական կողմերի դիրքորոշման մասին։

Նա պատասխանել է Լավրովի այն հայտարարությանը, թե ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները:

«Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումերը սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014 թվականին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ», – նշեց Մնացականյանը։

Նախարարը խոսքում ասաց, որ հայկական կողմերի համար առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը։ Մնացականյանը նշել է, որ տարածքները ամեն ինչից զատ անվտանգության գոտի են ու պաշտպանական գծեր։

«Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի ժողովրդի անվտանգությունը», – ասաց Մնացականյանը։

Գերատեսչության ղեկավարը խոսեց նաև ինքնորոշման սկզբունքի մասին։

«Առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումն այս բանակցային գործընթացում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության ու ստատուսի տարրերի», – նշեց Մնացականյանը։

Նա հավելեց, որ գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը ու հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին և իրենց անվտանգությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ