fbpx
Սպորտ

Այդ ռեկորդը ևս ես կգերազանցեմ. Կրիշտիանու Ռոնալդու

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ կարող է գերազանցել Իրանի ազգային թիմի հարձակվող Ալի Դայեի ռեկորդը հավաքականում խփած գոլերի քանակով: Այս մասին հայտնել է BBC լրատվական գործակալությունը:

«Բոլոր ռեկորդները պետք է գերազանցվեն, և այդ ռեկորդը ևս ես կգերազանցեմ»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի ավագը:

Ալի Դայեին համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդակիր է ազգային հավաքականների կազմում խփած գոլերի քանակով: Իրանի հավաքականի կազմում անցկացրած 149 խաղում նա 109 գոլ է խփել: Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 164 խաղում դարձել է 99 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ