«Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կիսվել է էմոցիաներով «Լեսթերի» հետ խաղից հետո (1:0):
«Այս մրցաշրջանում ես գոլ չէի խփել, բայց այդպիսի պահերին միշտ զգում եմ, որ մտադիր եմ դա անել: Այսօր ես փոքր-ինչ հիասթափված էի, քանի որ բոլորը բղավում էին. «Մի՛ հարվածիր, մի՛ հարվածիր»:
Ես դա լսում էի ու ինձ դա զայրացնում էր: Ասացի. «Սպասիր, ես կարիերայումս այսքան առաջ չեմ գնացել, որպեսզի երիտասարդ խաղացողներն ինձ ասեն` կարո՞ղ եմ հարվածել, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով պարզապես որոշեցի ու արեցի դա:
Ես մարզումների ժամանակ այդպիսի գոլեր խփել եմ: Հետաքրքիր է, քանի որ 15 տարի խաղում եմ բարձր մակարդակում, ու միշտ լսում եմ, թե ինչպես են կիսապաշտպանները ասում. «Մի՛ հարվածիր, փոխանցում կատարիր»: Եվ դա 15 տարի շարունակ: Ես նրանց ասել էի. «Օրերս ես ինձ ցույց կտամ տուգանայինի սահմաններից դուրս, ու մտադիր եմ գոլ խփել, իսկ դուք երջանիկ կլինեք: Ու այսօր դա տեղի ունեցավ»,- Կոմպանիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
https://youtu.be/dYC7D8MTOu4
