Հասարակություն
13:48 30/06/2020

Երևանի կենդանաբանական այգին նոր կայք ունի

Երևանի կենդաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ zoo.am-ը։ Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում և խնդիրներ ի հայտ գալու դեպքում հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքում առկա կլինի օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։

Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նախկին կայքը՝ yerevanzoo.am-ը, ներկայումս չի պատկանում Երևանի կենդանաբանական այգուն և տարածում է ապատեղեկատվություն»։

Հարգելի՛ քաղաքացիներ,📌Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ zoo.am-ը։ Կայքը դեռևս գտնվում է մշակման…

Geplaatst door Երևանի կենդանաբանական այգի / Yerevan Zoo op Dinsdag 30 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ