Կոլումբական «Բոյակա Չիկոյի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Մոնրոն որոշակի ընդմիջումից հետո վերադառնալով հավաքական՝ նշել է, որ շատ էր կարոտել Ազգային ընտրանին.
«Իհարկե, շատ էի ցանկանում վերադառնալ Հայաստանի հավաքական: Ու հենց դա ինձ չէր հերիքում: Հիմա ցանկանում եմ օգտագործել շանսս ու ինձ լավ դրսևորել»,- ասել է ֆուտբոլիստը:
«Այս ընթացքում կարծում եմ բավականին լավացրել եմ ֆուտբոլային որակներս: Այժմ ավելի համարձակ եմ գործում դաշտում ու հաճույք եմ ստանում խաղից»,- խոստովանել է Արարատ Մոնրոն:
Ֆուտբոլիստը նաև խոսել է ձախ պաշտպանի դիրքում խաղալու հնարավորության մասին.
«Խնդիր չկա դրա հետ կապված: Կոլումբիայում խաղացել եմ ձախ եզրային պաշտպանի դիրքում: Իհարկե, սկզբում փոքր-ինչ անսովոր էր, քանի որ ես աջլիկ եմ: Բայց հետո հարմարվեցի ու արդեն ավելի համարձակ եմ խաղում»:
Արարատ Մոնրոյին հարց է ուղղվել նաև Հարավամերիկյան ու Եվրոպական ֆուտբոլի տարբերությունների մասին.
«Տարբերություններն, իհարկե, շատ են: Այստեղ ավելի արագ ֆուտբոլ են դավանում, 1-2 հպումով են խաղում: Կոլումբիայում 4-5 հպումով են խաղում հաճախ, բայց արդեն ադապտացվել եմ ու կարծում եմ՝ կկարողանամ ինձ դրսևորել»,- եզրափակել է իր խոսքը 23-ամյա պաշտպանը:
Աղբյուրը ` armsport.am