Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Թուրքիայի արևմտյան դաշնակիցներին՝ ահաբեկիչներին զինելու համար, ովքեր սպանում են մուսուլմաններին ամբողջ աշխարհում:
«Նրանք, ովքեր արյունոտ ձեռքերով զենք են մատակարարում ահաբեկիչներին, ստեղծում են անսպասելի խոչընդոտներ, երբ Թուրքիան ձգտում է ձեռք բերել նույն զենքը: ԻՊ-ի, ՔԲԿ- ի Ալ Քաիդայի և Ալ Շաբաբի ձեռքերում են արևմտյան զենքեր: Թուրքական hurriyetdailynews.com կայքի տեղեկացմամբ Էրդողանը փետրվարի 9-ին հայտարարել է այդ մասին Ստամբուլում:
«Հյուսիսային Սիրիայում քրդական միավորումներն ունեն մեր դաշնակիցների հրթիռները, ռումբերը և զինամթերքները: Նմանատիպ երևույթի դեմ Թուրքիան չի կարող նայել կապված ձեռքերով կամ ապավինել իր ազգային անվտանգությունն այլ երկրներին, – ավելացրել է Էրդողանը:

