Այն աշխատողներն, ովքեր գրանցված չեն, չեն մնա առանց աջակցության

Ամենադիտվածներ

Այսօր ԱԺ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը։

Պարտեը նշել է, որ Հայաստանում արդեն 11 444 մարդ ստացել է սոցիալական աջակցություն։ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այն աշխատողներն, ովքեր գրանցված չեն, չեն մնալու առանց աջակցության։

«Սոցիալական աջակցության 9 փաթեթի համաձայն, ընտանիքները, որտեղ կան մինչև 18 տարեկան երեխաներ, որոնց ծնողները գրանցված աշխատողներ չեն, կստանան 26 500 դրամի չափով աջակցություն։ Ավելին, մենք նաև մեծացրել ենք աջակցությունն այն ընտանիքներին, որտեղ կան հղի կանայք։ Սոցիալական աջակցության 7 փաթեթի համաձայն, այն ընտանիքները, որտեղ ամուսինը դեռևս ճգնաժամից առաջ կորցրել է աշխատանքը, 100 000 դրամի չափով օգնություն կստանա։ Այդպիսի ընտանիքների ցուցակը հասնում է մոտ 8000-ի»,- ընդգծեց Ավինյանը։

Պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխաներ կան, որոնց ծնողները մարտի 13-25-ը զրկվել են աշխատանքից, նույնպես 100 000 դրամի չափով աջակցություն կստանան՝ համաձայն սոցիալական աջակցության 4 փաթեթի։ Բացի այդ 6 փաթեթի համաձայն, 68 000 դրամի օգնություն կստանան այն մարդիկ, որոնց աշխատանքից հեռացրել են մարտի 13-30-ը։

«Կուզեի ընդգծել, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ունի տեղեկատվություն 965 ընտանիքների մասին, որոնցից 200-ին արդեն համապատասխան օգնություն է ցուցաբերվել»,- ասաց նա։

Փոխվարչապետի խոսքով՝  պետությունը նաև նախատեսել է գազի և լույսի կոմունալ վճարումների փոխհատուցում 220 ընտանիքների համար, որոնք փետրվարին օգտագործել են 10 000 դրամից ոչ ավելի գազ և 5000 դրամից ոչ ավելի էլեկտրականություն։

Ամենաթարմ