Աշխարհ

Այն, ինչ Պուտինն ուզեց, Էրդողանը տվեց․ Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Այն, ինչ Պուտինն ուզեց, Էրդողանը տվեց։ Զինադադարը, ամեն դեպքում, ուրախացնող է։

Պուտինը մեր նախարարներին իր մոտ է կանչում։ Էրդողանը ռուս նախարարների մոտ է գնում»,-նշել է նա։

Նշենք, որ մարտի 5–ին տեղի ունեցած Պուտին–Էրդողան հանդիպման ժամանակ որոշում էկայացվել զինադադար հաստատել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ