Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, թե ինչպես է Ֆլորենտինո Պերեսի պնդմամբ իրականացվել մադրիդցիների պամության վատագույն տրանսֆերներից մեկը։
«Հիշում եմ Վուդգեյթի տրանսֆերը: Սպորտային տնօրենը չէր համաձայնվել ու պնդում էր, որ նա մեզ պետք չէ, սակայն Ֆլորենտինոն ասաց, որ նա շատ բարձր ռեյտինգ ունի իր տղայի FIFA-ի թիմում, ինչպես նաև երիտասարդ է ու խոստումնալից», – ասել է Կալդերոնը։
Խոսքն անգլիացի ֆուտբոլիստ Ջոնաթան Վուդգեյթի մասին, ով «Ռեալի» կազմում է եղել 2004-ից 2006 թվականներին ու մասնակցել ընդամենը 14 հանդիպման։
