Քիմ Քարդաշյանը Facebook-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը։
Քիմի հայրը ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին ու եղել է հայտնի իրավաբան։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ կերակրափողի քաղցկեղից։
Քիմը հրապարակված նկարին կից նաև հուզիչ գրառում է կատարել։ Նա գրել է, որ հորը շատ բան ունի ասելու։ Իսկ վերջում խնդրել է հյուր գալ նրան երազներում։
