fbpx
Իրավական

Այնթապում շմոլ գազից ընտանիք է թունավորվել․ երկուսն անչափահաս են

Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնոցից երկուսը` անչափահաս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչը խափանվելու հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ