fbpx
Քաղաքականություն
11:46 26/02/2020

«Այո»-ի քարոզարշավ կիրականացվի մարտի 2-ից ապրիլի 3-ը․ Սուրեն Պապիկյան

Շտաբը գլխավորում եմ ես, մենք քարոզչությունը նախատեսել ենք իրականացնել մի քանի շերտով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

«Երեք լոգոները մենք հրապարակելու ենք, և դա լինելու է հանրության սեփականությունը, հանրությունն այն կարող է օգտագործել»,-նշեց նա։

Պապիկյանը տեղեկացրեց, որ քարոզարշավ կիրականացնեն մարտի 2-ից մինչև ապրիլի 3-ը ներառյալ:

«Ես այժմ գտնվում եմ արձակուրդում, որպեսզի աշխատանքը չտուժի ես կգնամ Վրաստան, ապա կվերադառնամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի քարոզարշավին և անհրաժեշտ օրերին կլինի արձակուրդում»,-նշեց Պապիկյանը:

Անդրադառնալով դրամահավաքին՝ նա ասաց, որ այն կուսակցության ընթացիկ կարիքների համար է, «Այո»-ի քարոզչության համար։

«Մենք հյուրերին հրավիրելիս նշել ենք, որ կանխիկ գումարը մուտքագրվել է մեր նախընտրական հաշվեհամարին, հիմնադրամին: Թե՛ իրավական, թե՛ բարոյական որևէ խնդիր չկա»,-ասաց բանախոսը:

Մեկնաբանելով ՔՊ-ի՝ նախորդ և ներկայիս դրամահավաքների ընթացքում հավաքված գումարների զգալի տարբերությանը, Սուրեն Պապիկյանը նշեց, որ երեկվա մեծ գումարի հավաքագրմանը զգալի նպաստել է իրենց նկատմամբ հանրային վստահությունը:

Հարցին, թե ինչպես են պատրաստվում քաղաքացիներին համոզել իրենց 650 հազար ձայն տալ, Պապիկյանն ասաց, որ դա իրենց համար կենաց-մահու պայքար չէ, և ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում:

Նա միայն կոչ արեց ակտիվորեն մասնակցել հանրաքվեին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ