fbpx
Քաղաքականություն

ԱՅՈ-ն հաղթելու է` քաղաքացին հաղթելու է` կուրթանեցին տուն ունենալու է

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

Քաղաքացուն չարժեր կոպտել՝ ասելով, որ առողջ՝ ոտուձեռով տղամարդ ես, գնա ինքդ տունդ սարքի, այլ տղամարդ չի անելու դա քո փոխարեն։ Միգուցե մարդն առողջ չէր, միգուցե անելանելի վիճակում էր, միգուցե խնդիրն այնպիսին էր, որ կարիք կար օգնելու, օժանդակելու, թեկուզ՝ լսելով նրան։ Միգուցե ընդամենը մի ճիշտ խորհրդի կամ էլ ոգեշնչման կարիք ուներ այդ տղան։
Ինչու՞ բոլորին կարելի է մոտենալ ու ժպիտով դիմել, խնդրել, որ ընտրություն կատարեն «Այո»-ի օգտին, բայց մարդը, կարիքից դրդված, իրավունք չունի՞ դիմել տան խնդրով։ Միգուցե սպառել էր բոլոր հնարավոր միջոցները՝ բոլոր հնարավոր ձևերով աշխատել էր ու եկել, հասել էր այնպիսի վիճակի, որ միայն վարչապետը կարող էր օգնել։ Անհաջողությունների շղթայով չե՞ք անցել, չե՞ք զգացել ձեր գործունեության ընթացքում, որ ձեզ պատռելով, ազնվությամբ, օրենքն ու հանրային նորմերը հարգելով՝ չի ստացվում, առաջ չի գնում գործը… Էհ, բոլորը չեն խորամանկ, բոլորը չեն կարող անցնել արժեքների վրայով, բոլորը չեն չափից ավել համարձակ… Այնպես որ, արժի ետ դառնալ ու փորձել օժանդակել այդ քաղաքացուն։

Տո՛, ավելին ասեմ՝ այդքան ծրագրերի անուններ նշվեց, կարո՞ղ եք ասել՝ այդքան ծրագրերից ովքե՞ր են օգտվել սկզբից մինչև հիմա, քանի՞ նոր մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կապ չունեն կամ փոխկապակցված չեն իշխանության հետ, նրգրավված են այդ ծրագրերում։ Վստա՞հ եք, որ դրանք հասանելի են հենց այդ քաղաքացու համար։ Եվ քանի-քանի մարդկանց համար են անհասանելի…

Չարժեր այդպես։ Անհրաժեշտ է ետ դառնալ՝ հանձնարարել, որ այդ մարդուն օժանդակեն պետական ու տեղական մարմինները։ Ընդառաջ գնալ է պետք, ինչպես որ ՊԵԿ աշխատակցի հետ եղավ, որը որ դրոշի համար հեռացվեց աշխատանքից։
Հ.Գ. Սա չի նշանակում, որ #ԱՅՈ-ին դեմ եմ, ընդհակառակը՝ #ԱՅՈ-ն հաղթելու է` քաղաքացին հաղթելու է` կուրթանեցին տուն ունենալու է։

 

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3798590256819507

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ