fbpx
Աշխարհ

Այրել են Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը տեղեկացնում է, որ այրել են դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

«Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:

Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/botschaftderrepublikarmenien/posts/1657947734354907

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ