fbpx
Հասարակություն

Տավուշի մարզի Այրում քաղաքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ

Մարտի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ և ջերմահարվել երեք պտղատու ծառ, Դիտավան համայնքի հանդամասերում` մոտ 1500 քմ մացառուտ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ, Վանաձոր քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում` մոտ 4000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ