Հասարակություն

Հրդեհ Էջմիածնում․ այրվել է մոտ 16 հեկտար խոտածածկույթ

Օգոստոսի 8-ին, ժամը 20:41-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պետ․ Տնկարան թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 21:16-ին, մարվել ՝ 22:35-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ