fbpx
Հասարակություն

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 11:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի Այգիներ փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 12:30-ին։ Այրվել է «Mercedes E 320» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ